ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Он же Гога, он же Гоша, он же Юрий, он же Жора...

Он же Гога, он же Гоша, он же Юрий, он же Жора...
13.08.2023 | 19:13

Գյումրու թիվ 32 դպրոցի՝ չդատված հանցագործ, տնօրենի մասին մամուլի մի շարք հրապարակումներ են եղել, բայց այդ տիկնոջ հանցագործությունների շարքը ունի սկիզբ և չունի ավարտ:

Ընդ որում, ավանդույթներով հարուստ այդ դպրոցի տնօրենի աթոռում՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար գագիկ Խաչատրյանի հովանավորությամբ, հայտնվածի հանցավոր գործունեությունը քողարկել և քողարկում են ոչ միայն Շիրակի մարզպետները՝ հին և նոր, այլև Շիրակի մարզի դատախազ, իր գեներալական պագոնններով պարծեցող Ա. Չիչոյանը:
Նրա՝ ինձ՝ լրագրողիս , 04.08.2023 թ. ուղղված պատասխանն այնքան զավեշտալի է, իրավաբանությունից հեռու, որ տպավորություն է, թե այն գրել է ոչ Չիչոյանը, այլ մի «կուխառկա» կամ տնային տնտեսուհի:
Շիրակի մարզ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներմուծված Արմեն Չիչոյանը՝ Ժորա Չիչոյանի հայրն է, այն մեկի, որը դատավոր է կարգվել ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ ԲԴԽ դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին ՝ իր հորեղբորը երդում տալով, և հայտնի դարձավ զոհված զինծառայողի մորը կալանավորման որոշում կայացնելով:
Այդ դատավորի հայրը, որոշել է Շիրակի մարզի դատախազի պաշտոնում, ապականել բանական մարդկանց մատածողությունը:
Մասնավորապես, Գյումրու թիվ 32 դպրոցում տեղի ունեցող աղաղակող ապօրինություններից մեկի՝ դպրոցի համակարգչային օպերատորի, նույն ինքը՝ ինֆորմատիկայի ուսուցչի, դասղեկի և մեթոդական միավարման ՝ 4 հաստիք միանգամից զբաղեցնող անձի ինքնության ճշտման վերաբերյալ , Շիրակի մարզ բերված Չիչոյան դատախազը գրել է. «... Նաիրա Գևորգյանը մինչև 2013 թվականը եղել է «Հովսեփյան» ազգանունով, դրանից հետո՝ 03.05.2013 թվականին, ստացել է ՀՀ անձնագիր, որտեղ փոխվել է ազգանունը՝ամուսնու «Գևորգյան» ազգանունով, այնուհետև Գյումրու թիվ 32 դպրոցի փաստաթղթերում եղել է «Նաիրա Գևորգյան» անվանական տվյալներով: Ինչ վերաբերում է Նաիրա Գևորգյանին Նոնա Հովսեփյան կամ Նաիրա Գևորգյան անունով կոչելուն, ապա վերջինիս նման անվամբ դիմում են հարազատները և մտերիմները, իսկ Նոնա Հովսեփյան կամ Նոնա Գևորգյան անվանական տվյալներով որևէ փաստաթղթաշրջանառություն առկա չէ՛», - գրել է Շիրակի մարզի դատախազի աթոռը զբաղեցնող Ա. Չիչոյանը:
Այս ամենը ծաղրական չէր լինի գեներալի ուսադիրներով, փաստացի, կեղծիքը կեղծիքով ծածկել ձգտող մարզի դատախազի համար, եթե մեզ չխեղդեր անգրագիտության և լկտի մանիպուլյացիայի հոտը: Բանն է այն է, որ Շիրակի մարզի դատախազը, ի պաշտոնե, պարատավոր էր լուրջ, մանրազնին ուսումնասիրություն կատարել և փաստաթղթերով հիմնավորել ինձ ուղղված իր գրույթը, ոչ թե
«քոփի-փեստ» աներ Շիրակի մարզպետարանի և Գյումրու թիվ 32 դպրոցի կեղծ պատասխանները: Իրականում, Նոնա Հովսեփյանը պարբերաբար և տարբեր տեղերում ի հայտ է գալիս մեկ Նոնա Հովսեփյան, մեկ Նաիրա Գևորգյան
անուն-ազգանուններով: Եվ հենց այդ պատճառով էի ես դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ ճշտելու ազգանունային երկվությամբ տառապող անձի ինքնությունը: Շիրակի մարզի դատախազն իր այս պատասխանում սուտը ստով է փակել: Ինչպես իր պաշտոնավարման ինն ամիսներին, այս դեպքում ևս, հանդես է եկել օրինախախտ չարագործներին քողարկելու իր պատժելի պահվածքով և հանցավոր աշխտաոճով: Եթե Գյումրու թիվ 32 դպրոցի համակարգչային օպերատորը՝ Նոնա Հովսեփյանը 2013 թվականից արդեն Гоша չէ, այլ Жора է, այսինքն, ինչպես նշել է Չիչոյանը, Նոնա Հովսեփյան չէ, այլ Նաիրա Գևորգյան է, ապա ինչպե՞ս է Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի հանցավոր գործունեության վերաբերյալ 2019 թվականին հարուցված գործում այդ նույն Նոնա Հովսեփյան-Նաիրա Գևորգյանը, որպես հարցաքննված վկա՝ քննիչի որոշման մեջ, մի քանի էջերում նշված՝ Նոնա Հովսեփյան: Էկրնանանկարները՝ կից:



Սա, ինչի՞ մասին է վկայում, ինչու՞ է Շիրակի մարզի դատախազն իրեն դրել ծաղրածուի տեղ և, «կուխառկայի» իմիջի մեջ մտած, փորձում է ասֆալտի գեներալ-դատախազ խաղալ:
Ընդ որում, Չիչոյանը փայլուն գիտի, կարդացել է սույն քրեական գործի նյութերը, քանի որ, Գյումրու թիվ 32-ի տնօրենն իրավական ռեցիդիվիստ է և, նույնիսկ քրեական այդ վարույթի շրջանակներում, շարունակել է իր հանցավոր գործունեությունը, ինչ մասին փաստել, արձանագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Տեսչական մարմինը: Այդ մարնի կողմից տրված փաստաթղթում առկա խախտումմների մասին irates.am-ի հրապարակումը՝ «Կրթե՞լ, թ՞ե գռփել» վերնագրով, կից հղոմով՝ http://www.irates.am/hy/1683137983?fbclid=IwAR1CLXqAW1O8w_Pfj7aq_3aLpTnzL_TXhXiQDcHI1KCPaXO5D6kB7_18254:
Բացի այն, որ Շիրակի մարզի Չիչոյան դատախազն ի ցույց է դրել իր մասնագիտական անգրագիտությունն այս անձի իրական ինքնությունը քողարկելու հարցում, նա իր իրավաբանական «լյապերը» շարունակել է՝ համով ուտելով Շիրակի մարզպետարանի և այդ դպրոցի տնօրենի շարունակական և ինտեգրված մյուս ստերը:
Մասնավորապես, Չիչոյանը գրել է, որ «Նաիրա Հերմանի Գևորգյանը... աշխատում է որպես դպրոցի օպերատոր (0,25 դրույք) և համատեղության կարգով՝ դասավանդում է ինֆորմատիկա առարկան (0,75 դրույք): Տես պատասախանի էկրանանկարը:

Շիրակի մարզի Չիչոյան դատախազը, զբաղված լինելով ոչ թե փաստերի, հանգամանքների լրջագույն ուսումնասիրությամբ, այլ կեղծիք թխելով և այն տիրաժավորելով, չի էլ ձգտել իր ձեռքով գրված փաստը ստուգել:
Օրինակ, նախ, ինչպես նշվեց վերևում, այս «Гоша- Жора» Նոնա Հովսեփյան-Նաիրա Գևորգյանն ոչ թե երկու, այլ չորս հաստիք է զբաղեցնում:
ՈՒ, հավանաբար, չորս հաստիք ունենալու արտոնության հիմքում նրա ամուսնու` Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության աշխատակից լինելն է:
Երկրորդն էլ, գեներալ-դատախազի մոտ մի պարզ հարց չի առաջանում. եթե տիկինը 0,25 դրույքով է աշխատում համակարգչային օպերատոր, ապա դրույքի 0,75 մասը ազա՞տ է: Նա այդ հարցը չի տալիս, ինչու՞:
Կարո՞ղ է գիտի, որ դրույքն ամբողությամբ է տրված այդ տիկնոջը, սակայն ինքը գրում է 0,25 դրույք:
Հաջորդը. Չիչոյանն, ուտելով և մեզ էլ փորձելով կերակրել սուտը, գրում է, որ այս տիկինը 0,75 դրույք ծանրաբեռնվածություն ունի՝ որպես ինֆորմատիկա առարկան պարապող՝ մասնագիտությամբ ֆիզիկոս:
Չիչոյանի պագոնները կընկնեի՞ն, եթե նա ստուգեր ու տեսներ, որ տիկնոջ շաբաթական զբաղվածությունը, ըստ որոշ տվյալների, շատ ավելի քիչ է, քան ինքն է գրել: Այսինքն, տիկինը վճարվում է ավելի շատ դասաժամի դիմաց, քան պարապում է, երևի: Դե, համարձակվեիր, Չիչոյան, անաչառ ստուգեիր այս փաստերը:
Այս ամենը վկայում է, որ ՀՀ գլխավոր դատախազի՝ Շիրակի մարզ բերված կադրը, փաստացի, զբաղված է ոչնչով՝ մեկ նա, ստանալով մարզի դատախազի աշխատավարձը, քաղաքացիների դիմումները, բողոքները վերահասցեավորում է տարբեր կառույցներին, այսինքն, աշխատում է որպես բարձր վճարվող փոստատար, մեկ էլ՝ բազմացնելով Շիրակի մարզպետարանի ստերը ՝գործնականում ոչինչ չի անում Շիրակի մարզում և Գյումրիում կոռուպցիոն սխեմաների անխափան աշխատանքի դեմ:
ՀՀ գլխավոր դատախազ, ինչի՞ համար իրականացրեցիք դատախազի «ջանդակի» փոփոխություն, եթե նա նույն կերպ, նույն ոճով և անբովանդակությամբ պետք է նստի այդ աթոռին ու կոծկի Գյումրիի կոռուպցիոներներին՝ վերից վար:
Ի դեպ, Չիչոյանի ստերի թխման «ցեխում» է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակար Վահրամ Ենգոյանը կամ Ազատանի, ըստ տեղեկությունների, դաշտերի և հողերի մեծ մասի տերը:
Նա ևս, Չիչոյանի հետ համատեղ Նոնա Հովսսեփյան-Նաիրա Գևորգյան անձի ինքնությունը տարբեր փաստաթղթերում քողարկողներից է:
Ընդ որում, որպես ստի «ցեխի» աշխատակից, նա ևս 04.08.2023 թվականին, Չիչոյանի կողմից ինձ ուղակված նույն օրը՝ համաժամանակյա, Չիչոյանի գրության պատճենն է ուղարկում՝ միայն թե, արդեն իր ազգանունով:
Ասում են՝ այս անձը մեծ ցանկություն ունի զբաղեցնելու ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: Երևի, սկսել է ծառայությունների մատուցումը այդ պաշտոնին հասնելու համար:
Բայց մինչ Շիրակի մարզի իրավապահները փորձում են Гоша-Жора Նոնա Հովսեփյան-Նաիրա Գևորգյանի ստերը կոծկել, Գոշա-Ժորան՝ դպրոցի ուսուցիչների վայբերի խմբում՝ 2023 թվականին, կրկին ներկայանում է երկու անուն-ազգանունով: Էկրանանկարը՝ կից:

Եվ վերջինը. Գյումրու թիվ 32 դպրոցում տեղի ունեցող ապշեցնող, շարունակակն խախտումների մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 7343

Մեկնաբանություններ